Շատերի հիշողություններում պետք է դեռ թարմ մնացած լինեն 2000֊ականների խաղերը, որոնք նորություն էին ամբողջ աշխարհի համար։ Սակայն այժմ խաղային ինդուստրիան այնքան արագ է զարգանում, որ գեյմերների հասարակությունն սկսում է մոռանալ, թե որտեղից են սկիզբ առել նման խաղերը, կամ ինչպիսին են եղել դրանք նախկինում։

Ես չեմ ցանկանում մոռանալ խաղային անցյալը, եւ կփորձեմ թարմ պահել գեյմերների հիշողությունը։ Այսօր հետ կգնանք ու կհիշենք 2004թ. թողարկված, ներկայումս՝ իր տեսակի մեջ լավագույն խաղերից մեկը։ Այո՛ մենք կվերադառնանք հայտնի Grove Street, որտեղ անցել են շատերի մանկության վառ հիշողությունները։

 

Խաղում գործողությունները տեղի են ունենում 1992թ.։ Այդ ժամանակ Քալիֆորնիայում ծաղկում էր կրիմինալը։ Եվ այդ ամենի կողքով մեր հերոսը բնականաբար անտարբեր անցնել չէր կարող։

 

Լոս Սանտոս վերադառնալուց հետո Կառլ Ջոնսոնին (Սի-Ջեյ մականունով) բերման են ենթարկում՝ ոստիկիկանին սպանելու կասկածանքով:

 

Հայտնվելով կրիմինալ խմբավորումների պատերազմում՝ Սի-Ջեյը կամաց-կամաց ներգրավվում է այդ ամենի մեջ:

 

 

Խաղի սյուժեն բավականին հետաքրքիր է եւ լի անակնկալներով: Թշնամիների թվում են լինում նաև սեփական ընտանիքի անդամները: Նրանց անունները չեմ տա, եթե խաղացել եք, կիմանաք: Իսկ եթե չեք խաղացել, արեք դա: Ճիշտ է՝ դուք չեք տեսնի բարձր գրաֆիկա, սակայն դրա փոխարեն ներգրավված կլինեք խճճված պատմությունների ու անկանխատեսելի իրավիճակների մեջ:

 

Վստահ եմ՝ բոլոր խաղացողները միայն «լավով» կարող են հիշել այս խաղը, եւ չեմ կասկածում, որ նրանց մեծ մասն իր ձեռքի տակ ունեցել է հատուկ կոդեր, որոնք առավելություն են տալիս խաղի ժամանակ: Դրանցից մի քանիսը հիշում եմ նաեւ ես՝

AEZAKMI, JUMPJET, HESOYAM եւ այլն: Սակայն միայն հիշելով սահմանափակվել չէր կարելի: Այդ կոդերը գրանցվում էին ու պահվում բավականին խնայողաբար:

 

 

Դե ինչ, հուսամ՝ ստացվեց Ձեզ վերադարձնել այն աշխարհը, որտեղ մեծամասնությունն անցկացրել է իր մանկության տարիների մի մասը:

 

Իսկ ովքեր էլ այնտեղ չեն եղել, խաղալուց հետո կհասկանան, թե ինչ են կորցրել:

 

Ալբերտ Դադոյան