Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Շառլ Միշելը ծաղիկներ է խոնարհել Հավերժական կրակի մոտ։

«Հիշելու պարտավորությունն անհրաժեշտ է ավելի կայուն և անվտանգ աշխարհ ստեղծելու համար»,–գրել է Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում։