Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, «Համերաշխություն» հ/կ նախագահ Արմեն Ներսիսյանին մտահոգում են տոնավաճառների աշխատակիցների խնդիրները:

«Ասենք՝ այս շաբաթ ապրանք են ստանում, այնքան փաստաթղթերի ներքո պետք է գնան ստորագրեն, որ ասելու չէ: 9 տեսակի փաստաթուղթ, պատկերացնո՞ւմ եք: Վերջում նոր գնում, մաքսային մարմիններին ցույց են տալիս կատարած մուծումները և  ստանում իրենց ապրանքը: Պատկերացրեք՝ Գորիսից եք, Եղեգնաձորից կամ էլ Գյումրիից, ու ամեն շաբաթ ապրանք ստանալու համար անպայման պետք է գաք, հասնեք Երևան, փաստաթղթային գործերն անեք, նոր ապրանքը վերցնեք: Մեկ օր արդեն կորցնում եք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Ներսիսյանը:

Նրա փոխանցմամբ՝ խնդիր կա նաև ապրանքի գների հետ.

«ՆորՖոլկ Քոնսալթինգից» հետո մտածում էինք՝ գները կիջնեն, բայց հակառակը: Այո՛, ընդունում ենք, գումարը պետական բյուջե է գնում, ուրախ ենք դրա համար, բայց քաղաքացիների համար լավ չէ: Հունվարից մայիս ամիսներին, բոլորը գիտեն, որ Հայաստանում գործ չի լինում մինչև օգոստոսի 1-ը: Կարծում եմ, որ պետությունը պետք է մտածի արտադրողներին օժանդակելու մասին: Ավելի լավ է՝ հումքը բերեն մեր երկիր, որով  քաղաքացին կաշխատի»,- նշեց Արմեն Ներսիսյանը:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում։