Կիբեռգրոհների հաճախակիացման հետ կապված՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Խորստ Զեեխոֆերն առաջարկել է կիբեռանվտանգության միջոցառումներ ձեռնարկել։ Կիբերհարթակում պետության, բիզնեսի եւ օգտատերերի համար սպառնալիքները դեռեւս մեծ են՝ ասել է նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության մասին իր զեկույցում՝ տեղեկացնում է DW-ն։

ԳԴՀ ՆԳՆ ղեկավարն ասել է, որ հաջորդ տարի ՏՏ ոլորտի անվտանգության մասին օրինագիծ կներկայացնի։ Ըստ նրա՝ կիբեռգրոհների դեմ պետք է պայքարել ոչ թե դրանց տեղի ունենալուց հետո՝ վերացնելով հետեւանքները, այլ պետք է՝ կանխել նման ոտնձգությունները։

Զեկույցի հեղինակների տվյալներով՝ Գերմանիայի կարեւոր ռազմավարական ենթակառուցվածքները ուժեղացված կիբեռհարձակումների ենթարկվում են արտասահմանից։