Հրազենային վիրավորումով  3 անձ տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վիրավորների վիճակի ու ինքնության մասին առայժմ որեւէ տեղեկություն չեն հայտնում։ Միայն ասում են, որ հանգամանքները պարզվում են։