Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ջերմորեն ողջունել է նրան Երևանում` շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Վարչապետը կրկնակի արժեքավոր է համարել Բելգիայի վարչապետի այցը հենց այս ժամանակահատվածում` հաշվի առնելով այս շրջանում միջազգային ասպարեզում Բելգիայի ծանրաբեռնված գործունեությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում Շառլ Միշելին համարում են հայ ժողովրդի բարեկամը նրա գործունեության և վերաբերմունքի համար:

Իր հերթին, Բելգիայի վարչապետը բարձր է գնահատել ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքը և գոհունակություն հայտնել քննարկումների ընթացքից: Շառլ Միշելը նշել է, որգագաթնաժողովի կազմակերպվածության բարձր մակարդակով այս օրերին Հայաստանը դարձել է ֆրանկոֆոն երկրների հավաքատեղի` իր վրա կենտրոնացնելով միջազգային հանրության ուշադրությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանը, իրենց նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի ուղղությամբ կատարված աշխատանքներին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: