Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղիղ չպատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իր տպավորությունների մասին հարցին։

Լրագրողի հարցին, թե ինչպիսին են իր տպավորությունները Հայաստանի նոր վարչապետի վերաբերյալ, Մակրոնը պատասխանեց․ «Քաղաքականությունն այն է, որ չմեկնաբանենք իմ տպավորությունները, այլ գործենք, աշխատենք եւ ունենանք մեր տեսլականը»։

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ ինքը շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար։