Ճանճ քշելու համար նախատեսված ձիու պոչից մինչեւ դիմակներ ու կենդանի մեղուներ՝ մեղրամոմի վրա ցուցադրված են Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներում։ NEWS.am–ի տեսախցիկը արձանագրել  եւ ներկայացնում է ամենահետաքրքիրը։

«Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով անցկացվող Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակը ֆրանկոֆոն երկրների մշակութային բազմազանությունը ներկայացնելն է։ Ցուցադրված են այդ երկրների կլիմայից մինչեւ արհեստագործական իրեր, հայ հանրության համար անակնկալ գործիքներ։ 

Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը 12:00-20:00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար: