F-16 կործանիչը բելգիական ավիաբազայում տեխնիկական սպասարկման ժամանակ հրդեհվել է, տուժել են երկու աշխատակիցներ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Լուրջ դեպք է տեղի ունեցել Ֆլորեն ավիաբազայում, որը Բելգիայի հարավ-արեւելքում է։ Հինգշաբթի, մոտ 14։10-ին հրդեհ է բռնկվել F-16-ի սպասարկման աշխատանքների ժամանակ։ Ինքնաթիռն այրվել է, երկրորդ ինքնաթիռը լրջորեն վնասվել է։ Տուժել են երկու տեխնիկները, որոնց տեղում օգնություն է ցուցաբերվել՝ տեղեկացնում է Բելգիայի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հետաքննությունն իրականացնում է ավիացիոն անվտանգության վարչությունը։