ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները պատասխաններ են պատրաստում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին  Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրին:

Մյուլլերը եւ Թրամփի իրավաբանական թիմը ամիսներ շարունակ բանակցություններ են վարել այն մասին, թե արդյոք նախագահը հետաքննության շրջանակնմերում կպատասխանի հարցերի:

Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին սեպտեմբերին հայտարարել էր, որ Մյուլերը ցանկանում է, որ ամերիկացի առաջնորդը հարցերին գրավոր պատասխաննելուց հետոհամաձայնի անձնական հարցազրույցին: Նախագահի փաստաբանները դեմ են:

Քննիչների հետ Թրամփի հնարավոր զրույցի մասին հարցը դեռ չի կարգավորվել, սակայն աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Մյուլլերը պատրաստ է ընդունել գրավոր պատասխանները՝ նախագահի փաստաբաններից հետագա քայլերի համար որեւէ խոստում չպահանջելով: