Հոկտեմբերի 15-ին Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնեն Փհանմունջոմ սահամանային բնակավայրում՝ երկու երկրների առաջնորդների վերջերս կայացած հանդիպումից հետո հաջորդ քայլերը քննարկելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Միավորման նախարարությանը:

«Բարձր մակարդակով հանդիպմանը մենք կքննարկենք Փհենյանյան համաձայնագրի իրականացման ուղիները եւ կորոշենք յուրաքանչյուր ոլորտում հաջորդ քայլերի ժամանակացույցը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Երկու Կորեաների առաջնորդները օգոստոսին հանդիպել էին Փհենյանում եւ պայմանավորվել վերականգնել տնտեսական համագործակցությունը: