Տոկիոն Վաշինգթոնից երաշխիքներ է ցանկանում, որ ճապոնական ընկերությունները չեն տուժի հակաիրանական պատժամիջոցներից։ Այս պնդմամբ է հանդես եկել Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է Kyodo գործակալությունը։

Ճապոնացի նախարարը մամուլի ասուլիսին ասել է, որ հույս է հայտնել, որ ԱՄՆ–ն կորոշի այս խնդիրը, որն առաջ է բերում Ճապոնիայի անհնագստությունը։

Ճապոնացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրանական նավթը չափազանց կարեւոր է իրենց երկրի էներգետիկ անվտանգության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Իրանից նավթի արդյունահանումը զրոյի հասցնել։