ԱՄՆ-ում եւ Չինատանում արժութային հարցերը պետք է լինեն հետագա ցանկացած առեւտրային բանակցությունների մաս: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ մտահոգություն հայտնելով յուանի վերջին թուլացման կապակցությամբ:

Նրա խոսքով Չինաստանին անհրաժեշտ է երկու երկների առեւտրային հարաբերությունները վերահավասարակշռելու համար որոշել գործողությունների կոնկրետ քայլեր:

Բալիում ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ամենամյա հանդիպման շրջանակներում Մնուչինն ու Չինաստանի ԿԲ-ի ղեկավար Իյ Գանը քննարկել են արժութային խնդիրները:

«Ես մտահոգություն հայտնեցի յուանի թուլացման վերաբերյալ եւ նշեցի, որ ցանկացած առեւտրային քննարկումներում արժույթը պետք է լինի քննարկման մաս», - ասել է Մուչինը: