Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժեինը կոչ է արել ԱՄՆ–ին շարժվել Փհենյանի պահանջների ուղղությամբ եւ հայտարարել Կորեական պատերազմի ավարտի մասին, փոխանցում է AFP–ն։

«Հյուսիսը դադարեցրել է միջուկային ու հրթիռային փորձարկումները, ցույց է տվել իր միասնական միջուկային փորձադաշտը եւ այժմ ցույց է տվել հրթիռային շարժիչների իր փորձարարական կայանները, խոստանում է քայլեր ձեռնարկել Յոնբյոնում միջուկային համալիրի ապամոնտաժման ուղղությամբ, եթե ԱՄՆ–ն համապատասխան միջոցներ ձեռնարկի»,–նշել է նախագահը։