Հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։