Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երեւանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը եւ համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, մասնավորապես, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր գործակցությանը, ինչպես նաեւ ընդհանրապես Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։