Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանում հոկտեմբերի 12–ին սկսվել է ահաբեկչության հետ կապ ունենալու եւ ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնի դատավարությունը։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ ոստիկանության հսկողությամբ արդեն Էնդրյու Բրանսոնը ժամանել է դատարան։ Դատական նիստի հենց սկզբուն դատախազը սկսել է ընթերցել մեղադրական զեկույցը։

Ըստ թուրքական մամուլի,  ենթադրվում է, որ այսօր Բրանսոնը ազատ է արձակվելու։

Նշենք, որ Բրանսոնի ձերբակալության հետ կապված ԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել թուրք նախարարների դեմ, որից հետո Թուրքիայում տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացել։