Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել դադարեցնել Շենգենյան գոտի ներսում սահմանային վերահսկողության անցկացումը։ Այս միջոցների կիրառումը, որը սկզբում առաջարկվում էր որպես ժամանակավոր, երկարաձգվել է մի քանի եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, փոխանցում է RFI–ը։

«Առանձին մտոհոգություններ դեռ կան եւ դրանցից մի քանիսը արդարացված են, սակայն այնուամենայնիվ վերջին տարիներին մենք կարողացել ենք մեր քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակ ապահովել»,–հայտարարել է ներգաղթի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։

Երկրների շարքում, որոնք շարունակում են սահմանային վերահսկողություն իրականացնել, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Նորվեգիան են: Ֆրանսիայում հոկտեմբերի սկզբում հայտնել է Եվրոպական հանձնաժողովին, որ մտադիր է երկարաձգել 2015–ի նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո մտցված սահմանային վերահսկողությունը եւս 6 ամսով՝ անվանելով երկրի տարածքում ահաբեկչական սպառնալիքը շատ բարձր։ Այսպիսով, սահմանային վերահսկողությունը կերկարաձգվի 2019-ի ապրիլի 30-ը։