Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին եւ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց եւ բարգավաճում: