Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն յոթ տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստան կժամանի, ինչը տարածաշրջանային երկու մրցակիցների հարաբերությունների լավացման եւս մեկ ցուցանիշ կլինի՝ տեղեկացնում է AP-ն։

Երկկողմ հարաբերությունները վատացել էին 2012թ․՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրեց Հարավչինական ծովում գտնվող մի խումբ անմարդաբնակ կղզիները, որի հետեւանքով Չինաստանում բողոքի ցույցեր սկսվեցին։

Պեկին հոկտեմբերի 25-27-ը Աբեի այցի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 12-ին՝ Ճապոնիա Չինաստանի վարչապետի մայիսին կայացած այցից հետո։