Facebook-ը թողարկել է 3D լուսանկարի գործառույթը, որը օգտատերերին թույլ կտա ծավալային լուսանկարներ անել, ապա դրանք սոցցանցում հրապարակել՝ տեղեկացնում է АБН-ն։

Ընկերությունում ասել են, որ նման գրառման համար անհրաժեշտ է լուսանկարել «դիմանկարի» ռեժիմով, այնուհետեւ սոցցանցում հրապարակման ժամանակ ընտրել համապատասխան գործառույթը, որն առայժմ հասանելի է iPhone 7+, 8+, X կամ XS-ներին, որոնց խցիկները պահպանում են «խորության տվյալները»։

Facebook-ում լավագույն արդյունքների համար խորհուրդ են տալիս կոնտրաստային լուսանկարներ անել։ Միեւնույն ժամանակ, պետք է խուսափել թափանցիկ իրերից, օրինակ՝ պլաստիկից կամ ապակուց, քանի որ դրանց խորությունը լավ չի ընկալվում սարքի կողմից։