Մենք հանդես ենք գալիս Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության ամրապնդման օգտին: Այս մասին հոկտեմբերի 12-ին ասաց ԵՄ պատվիրակության Համագործակցության սեկտորի ղեկավար Գոնսալո Սերանոն:

«ԵՄ-ն բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի եւ նախարարությունների համատեղ իրականացրած նախագծերը: Մենք հանդես ենք գալիս Հայաստանում ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության ամրապնդման օգտին»,- նշեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ իրենք չեն պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով: «Մենք չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով, քանի որ կարող ենք ավելինին հասնել ինչպես Հայաստանի շարքային քաղաքացիների, այնպես էլ այլ ինստիտուտների, ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու իրավունքների զարգացման համար»,- ասաց Սերանոն՝ հավելելով, որ ԵՄ կառավարությունը Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձնում դատական բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհուրդը եւ ԵՄ-ն լրագրողներին ներկայացրեցին 2015-ից 2018 թվականներին Արեւելյան գործընկերության երկրներում, ներառյալ Հայաստանում իրականացված 5 նախագծերի արդյունքները: Նախագծերը, մասնավորապես, ուղղված էին Հայաստանի ուղղիչ հաստատություններում առողջապահության ամրապնդմանը, դատական բարեփոխումներին աջակցությանը, ընտրական գործընթացի կատարելագործմանը, արդարադատության ինստիտուտներին եւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին աջակցությանը:

Եվրոպայի խորհրդի իրականացրած նախագծերի ընդհանուտր բյուջեն կազմում է 2,8 մլն եվրո: