Իզմիրի դատարանը ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դատարանում ամերիկացի հոգեւորականը կրկին հերքել է իր դեմ ներկայացվող մեղադրանքները՝ նշելով, որ ինքը սիրում է Հիսուսին, Թուրքիային եւ  անմեղ է։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 3 տարի 1 ամիս ազատազրկման, սակայն հաշվի է առել նրա կալանքի տակ գտնված ժամանակահատվածը եւ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նշենք, որ Իզմիրիում ծառայող ամերիկացի կաթոլիկ քահանա Բրանսոնը ձերբակալվել էր քուրդ զինյալների հետ համագործակցության եւ հեղաշրջման փորձ իրականացրածների հետ կապեր ունենալու մեղադրանքով։

Բրանսոնի պատճառով ԱՄՆ–ը մի քանի թուրք նախարարների դեմ պատժամիջոցներ է սահմանել։