ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հաստատել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ: