Հոկտեմբերի 15-16-ը Երեւանում Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գիտնականների II ֆորումի ժամանակ կքննարկեն գիտատեխնիկակակն ինովացիոն համագործակցությունը։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գործադիր մարմնի մամուլի ծառայությունը։

Նման լայնածավալ հանդիպման խնդիրը ԱՊՀ երկրների գիտատեխնիկական համագործակցության ակտիվացումն ու զարգացումն է, համատեղ հետազոտությունների անցկացմանը նպաստելը, ինչպես նաեւ՝ ինովացիոն քաղաքականության մշակումը եւ ԱՊՀ անդամ-երկրների երիտասարդության շրջանում գիտությունն ու գիտական գործունեությունը հանրամատչելի դարձնելը։

Ֆորումը նպատակաուղղված է Համագործակցության շրջանակներում գիտաինովացիոն հարթակի ձեւավորմանը եւ դրա գործառույթների մեխանիզմների կատարելագործմանը։ Քննարկումների արդյունքում կմշակվեն առաջարկներ՝ գիտության ոլորտում ԱՊՀ երկրների պատասխանատու հաստատությունների գործունեության համար։