ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մասնակիցները ուրբաթ օրը Մարդու իրավունքների խորհրդի 18 անդամ-երկիր են ընտրել՝ 2019-2021թթ․ ժամանակաշրջանի համար։ Նիստը հեռարձակվել է համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքում։

Քվեարկության արդյունքում Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Արգենտինան, Ավստրիան, Բահամները, Բահրեյնը, Բանգլադեշը, Բուլղարիան, Բուրկինա Ֆասոն, Դանիան, Էրիթրեան, Իտալիան, Կամերունը, Հնդկաստանը, Չեխիան, Սոմալին, Տոգոն, Ուրուգվայը, Ֆիլիպինները, Ֆիջին։ Այս երկրները Խորհրդում ընտրվել են 3 տարի ժամկետով։ Նրանց իրավասությունները սկսվում են 2019թ․ հունվարի 1-ին։