Ղեկը, ոտնակները, հավանաբար մեխանիկական փոխանցման տուփը կմնան Porsche-ի մոդելների անբաժանելի մասը՝ տեղեկացնում է Motor Authority-ն։

Ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել դրանցից, եթե նույնիսկ անկախ կառավարման առավել առաջադեմ տեխնոլոգիաներ հայտնվեն։

Porsche-ի ապագա մոդելներն, անկասկած, հագեցած կլինեն երրորդ կամ չորրորդ մակարդակի ավտոնոմ կառավարման համակարգերով։ Օրինակ, ընկերությունը կարող է օգտագործել Audi-ի մշակումները, որոնք ներառված են նաեւ Volkswagen Group-ի կազմում։ Սակայն գնորդներին միշտ կառաջարկվի, որ իրենք նստեն ղեկի մոտ։

2017 թվականից Panamera-ի եւ Cayenne-ի համար հասանելի է InnoDrive կրուիզ-կոնտրոլը։ Իր աշխատանքում այն հենվում է ոչ միայն ռադարների եւ տեսախցիկների, այլեւ նավիգացիոն համակարգերի տվյալների վրա։ InnoDrive-ն ընդունակ է գնահատել ճանապարհի ծանրաբեռնվածությունն ու ռելիեֆի առանձնահատկությունները եւ ընտրել շարժման լավագույն ալգորիթմը՝ առաջիկա 3 կիլոմետրի համար։