Չիկագոյի լիրիկական օպերայի ղեկավարությունը հայտարարել է, որ երկարամյա գործարք է կնքել գործադուլ անող երաժիշտների հետ, հաղորդում է Associated Press-ը:

Հրատարակությունը, վկայակոչելով The Chicago Tribune-ին հաղորդում է, որ տվյալ համաձայնագիրն ընդգրկում է 2020-ից մինչեւ 2021 թվականների համերգաշրջանը եւ այն վավերացվել է Չիկագոյի երաժիշտների դաշնության անդամների կողմից:

Չիկագոյի լիրիկական օպերայի հերթական՝ 64-րդ համերգաշրջանը ընդհատվել էր երեքշաբթի, երբ երաժիշտներն աշխատանքի չէին գնացել: Նրանք հայտարարել էին, որ այդպիսով բողոքում են նվագախմբում 5 երաժշտի կրճատելու ընկերության առաջարկի դեմ:

Օպերան նաեւ ցանկանում էր 8 տոկոսով կրճատել մնացած երաժիշտների աշխատավարձը, ինչպես նաեւ աշխատանքային շաբաթների քանակը: