Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: