Թբիլիսիում հոկտեմբերի 14-ին կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության։ Այս մասին հայտնում են Վրաստանում հայկական համայնքից։

Ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվեցին դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք կարդացին , ծխականները մոմ վառեցին և հեռացան։

«Ցույցին» մասնակցեցին ընդամենը «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխատանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով։