Երեւանի նորընտիր քաղքապետ Հայ Մարությանը Նուբարաշենի աղբավայր է այցելել։ Այս մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում՝ տեսաուղերձով։

«Արդեն 3-րդ շաբաթն է, ինչ այցելում եմ այստեղ, ամեն կիրակի եւ հետեւում եմ այն աշխատանքներին, որոնք կատարվում են։ Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաեւ աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով աղբը թափել եւ չվնասվել, ինչը մինչեւ այս տեղի էր ունենում»,- ասել է Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ աղբավայրում որեւէ աշխատանք չի կատարվել, աչքաթող է ամեն ինչ արվել եւ նման իրավիճակ է ստեղծվել։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն շաբաթ անձամբ գալու եմ եւ ստուգեմ, որպեսզի տեսնեմ, թե այս աշխատանքներն ինչպես են կատարվում, ինչպես նաեւ հանձնարարություն եմ տվել, որ բացի ամենշաբաթյա ստուգումից լինեն պարբերական ստուգումներ լինեն, որպեսզի աշխատանքները կատարվեն պատշաճ որակով եւ հիմոնվին»,- ասաց Հայկ Մարությանը։