Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի  եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Ջերեմի Հանթը, Հայկո Մասը եւ Ժան Իվ Լե Դրիանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի առնչությամբ, փոխանցում է  RT-ն։

«Ազատ խոսքի ու ազատ մամուլի պաշտպանությունը եւ լրագրողների անվտանգության ապահովումը հիմնական առաջնահերթություններ են Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի համար: Համաձայն այս ապեկտների՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման դեպքի առնչությամբ լույս պետք է սփռվի»,-ասված է նախարարների հայտարարությունում։  

Դիվանագետները նշել են, որ իրենց երկրները կիսում են լուրջ մտահագությունը, այս թվում՝ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից, ինչպես նաեւ միջադեպին «շատ լուրջ» են վերաբերում:

ԱԳ նախարարները հույս են հայտնել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ամբողջական եւ պատշաճ պատասխան կտրամադրեն լրագրողի անհետացման առնչությամբ։

Սաուդցի լրագրող Հաշքաջին, ով 2017 թվականից Washington Post-ի մեկնաբան է, անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մտնելուց հետո։ Սաուդյան դիվանագետները պնդում են, որ լրագրողն անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է բացահայտել սաուդցի ընդդիմադիր լրագրողի հետ կապված իրավիճակը, եւ եթե դրա հետեւում կանգնած է Էր Ռիադը, ապա «դաժան պատիժը» չի բացառվում։

Իր հերթին բրիտանական կողմը սաուդյան պաշտոնյաների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների ցուցակ է պատրաստում, որոնց դեմ Լոնդոնը կարող է պատժամիջոցներ սահմանել Հաշքաջիի գործի պատճառով։