Անգլիայում տղամարդը դարձել է ոստիկանության ու շտապօգնության մեքենաների մասնակցությամբ ողբերգական վթարի զոհը, փոխանցում է Press Association-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Սուֆֆոլկ կոմսությունում, ժամը 4։35-ին։

Ավտոմեքենան, որին հետեւել են ոստիկանության եւ շտապօգնության մեքենաները բախվել են, հարվածելով տղամարդուն, որը կանգնած է եղել երթեւեկելի գոտում, հայտնում է Սուֆֆոլկի ոստիկանությունը։

Տղամարդը ենթադրաբար 19 տարեկան է եւ տեղի բնակիչ է։

Երիտասարդը տեղում մահացել է։ Նրա ինքնությունը դեռ չի պարզվել։

Ոստիկանությունում հայտարարել են, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ շտապօգնության մեքենան պատասխանատու չեն տեղի ունեցածի համար։

Ոստիկանության մեքենայում կալանավոր է եղել դեպքի պահին, իսկ շտապօգնության մեքենայում՝ պացիենտ, նրանք չեն տուժել վթարի հետեւանքով։