«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը պատմել է իր երիկամների վիրահատության մասին, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքով՝ նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 13-ին երիկամներում սուր ցավի պատճառով։ Մայրաքաղաքի հիվանդանցներից մեկում նրան վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել․ «․․․Ինձ համեմատաբար լավ եմ զգում»,-նշել է Վենեդիկտովը։

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթը բժշկական հաստատությունում կանցկացնի։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ լքել է ռադիոկայանի տնօրենների խորհուրդը։