Գերմանացի մշակութաբաններ Ալեյդա եւ Յան Ասմաններին շնորհվել է Գերմանացի գրավաճառների խաղաղության մրցանակը։ Դրամական համարժեքը կազմում է 25 հազար եվրո։ Պարգեւատրումը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի շրջանակներում, փոխանցում է DW-ն։

Այս հետազոտողների աշխատանքը հիմք է ստեղծում, որ ժամանակակից հասարակությունը կարողանա սովորել անցյալից համերաշխ ու ազատ ապրելու համար, նշել է Գրքավաճառների գերմանական ասոցացիայի ղեկավար Հայնրիխ Ռիթմյուլերը։

Յան Ասմանը 1976-2003թթ․ եգիպտագիտություն է դասավանդել Հայդելբերգի համալսարանում։ 1967 թվականից գիտնականը զբաղվել է հնագիտական պեղումներով Նեղոսի արեւելյանի ափին։ Նա մասնագիտացված է հին ու նոր հասարակություններում կրոնի եւ հավաքական հիշողության հարցերում։ Ունի Յելի ու Երուսաղեմի համալսարանների աստվածաբանության դոկտորի պատվավոր կոչում

Ալեյդա Ասմանը վաղ տարիներին զբաղվել է անգլիական գրականությամբ ու գրական հաղորդակցության տեսությամբ։  1990-ականներին սկսել է հետազոտություններ նվիրել մշակութային մարդաբանությանն ու հիշողությանը։ Ուսումնասիրել է եգիպտագիտության Հայդելբերգի համալսարնաում։ Որպես այցելող պրոֆեսոր դասախոսություններ է կարդացել Փրինսթոնի, Հյուսթոնի, Չիկագոյի ու Վիեննայի համալսարաններում։