ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում ավտոբուսի վթարի հետեւանքով նվազագույնը 40 մարդ է տուժել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել Քալիֆորնիայի հարավում Սան Ֆերնանդո հովտի 405-րդ արագընթաց ավտոմայրուղում: Ավտոբուսը բախվել է մի քանի ավտոմեքենաների:

Հեռուստաալիքը հայտնում է, որ հոսպիտալացման կարիք է ունեցել միայն 25 մարդ, նրանց հիվանդանոց է տեղափոխել Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը: Նրանցից 5-ի վիճակը ծանր է: