Իրաքի հարավում Բասրա նահանգում խմելու ջրից թունավորվածների թիվն աճել է մինչեւ 111 հազար, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բասրայում ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Մահդի աթ Թամիմիի հայտարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 27 հազար տուժածի մասին:

«Աղտոտված ջրով թունավորման դեպքերը հասել են մինչեւ 111 հազարի»,- հայտարարել է աթ Թամիմին՝ նշելով, թե պարզել են, որ ուսումնական տարվա սկզբին թունավորումից տուժել են նաեւ դպրոցների մի քանի աշակերտներ:

Տնօրենը հավելել է, որ կոմիսարիատը կենտրոնական կառավարությունից եւ տեղական իշխանություններից պահանջում է այս հարցում ունենալ հստակ եւ լուրջ դիրքորոշում: