ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջին ծրագրել էր Թուրքիայից հետ կանչել ամբողջ դիվանագիտական անձնակազմին ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի տնային կալանքի հետ կապված, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտում եւ ԱՄՆ նախագահի աշխատակազմում իր աղբյուրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ավելի վաղ Իզմիրի դատարանը ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրանսոնին ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ դատապարտելով 3 տարի 1 ամիս ազատազրկման, սակայն հաշվի է առել նրա կալանքի տակ գտնված ժամանակահատվածը՝ ազատ արձակելու որոշում է կայացրել եւ նրա վրայից հանել է խափանման բոլոր միջոցները, այս թվում երկրի սահմանները լքելու արգելքը։ պաստորը դրանից հետո լքել է Թուրքիան։

«Ինչ–որ ժամանակ մենք վախենում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների խզումից»,–հայտարարել է ՊԵտ

Աղբյուրը հավելել է, որ դիվանագետների հետկանչը կսկսվեր գործերի հավատարմատարից, քանի որ Թուրքիայում 2017 թվականի հոկտեմբերից ԱՄՆ դեսպան չկա, այդպիսով նա ամենաբարձր աստիճանի դիվանագետն էր։  

Մի տեղեկացված բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է հեռուստաալիքին, որ նախագահը ծրագրում էր փակել ԱՄՆ դեսպանատունը եւ ՆԱՏՕ–ի բոլոր դիվանագիտական առաքելությունները 60 օրվա ընթացքում։

Աշխատակազմում երկու աղբյուր հայտնել են, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմակայություն է ցուցաբերել տվյալ պլանի դեմ՝ նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես ծայրահեղ միջոց, քանի որ այդ քայլը կարող է անշրջելի վնաս հասցնել ՆԱՏՕ–ի գծով ԱՄՆ–ի հիմնական դաշնակիցներից մեկի հետ հարաբերություններին։

Հեռուստաալիքը նշում է, որ պետդեպարտամենտը հերքում է այսպիսի ծրագրի առկայություն, Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։