ԱՄՆ Տեխաս նահանգում Ֆորթ Ուերթ քաղաքի խանութներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է 4 մարդ, հայտնում է CBS 11 News-ը:

Վիրավորվել են երկու 3-ամյա երեխաներ եւ երկու մեծահասակ: Գնդակը դիպչել է երեխաներից մեկի ձեռքին, մյուսները ոտքից են վիրավորվել:

Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրանց առողջությանը ոչ մի բան չի սպառնում:

Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել Nissan Altima ավտոմեքենայով: Նախնական տեղեկություններով՝ խոսքը սեւամորթ տղամարդու մասին է: