Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը հայտարարել է, որ հեռուստալրագրող Վիկտորիա Մարինովայի սպանությունը առաջ է բերել երկրի իրավական համակարգի նկատմամբ անվստահության զգալի մակարդակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես ակնկալում եմ, որ իրավապահ եւ դատական մարմինները ցույց կտան ոչ միայն Բուլղարիայի քաղաքացիներին, այլ նաեւ մեր միջազգային գործընկերներին, որ նման հանցագործությունը Բուլղարիայում արդյունավետ են հետաքննվում եւ պատժվում են օրենքի ամբողջ խստությամբ»,–ասաց նա։

Մարինովան սպանվել էր հոկտեմբերի 6-ին, Բուլղարիայի հյուսիսում գտնվող Ռուս քաղաքում։ Քննությունը հնարավոր է համարում, որ սպանությունը կապված լինի նրա լրագրողական գործունեության հետ։ Վերջին թեման, որի վրա աշխատում էր Վիկտորյան, այսպես կոչված, GPGate-ն էր՝ Եվրոպական միության միջոցների հափշտակության մասին։

Սպանության մեջ կասկածվող 21-ամյա Սեւերին Կրասիմիրովը ավելի վաղ ձերբակալվել է Գերմանիայի իրավապահների կողմից: Նա Գերմանիա էր ժամանել բուլղարական Ռուսե քաղաքից, որտեղ հայտնաբերվել է լրագրողի դին: