Ճապոնիայի կառավարությունը 2020 թվականի ապրիլին կներդնի տուրիստական վիզաների դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Kyodo News–ին։

Էլեկտրոնային վիզան նպատակաուղղված է դիմումների ներկայացման գործընթացի դյուրացմանը՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը դիվանագիտական ներկայացուցչություններում եւ խստացնելով ներգաղթային վերահսկողությունը։

Հյուրերը կկարողանան ձեւակերպել տուրիստական վիզան տուրիստական գործակալությունների միջոցով։