Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության մի քանի անդամներ դիմումներ են գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։

NEWS.am–ի հետ զրույցում ցուցակի 2–րդ համար Սրբուհի Ղազարյանը նշեց, որ ինքը որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, հետեւաբար, երկու աշխատանքներն անհամատեղելի են։

Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու նաեւ վարչապետի մյուս խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։

«Հիմա գնում եմ դիմումը գրելու»,– մեզ հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմում է գրելու նաեւ Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Ի դեպ, Սարգսյանը ցուցակի 4–րդ համարն է։