Իսպանիայում բնակիչների միավորումը կկարողանա արգելել վարձակալության հանձնել բնակարանները, որոնք գտնվում են իրենց տանը կամ կկարողանան դրանց համար որոշակի պայմաններ սահմանել։ Սա հնարավոր կդառնա շնորհիվ բնակարանների հանձնման կանոնների փոփոխության, որը կսկսի գործել 2019 թվականից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Noticia–ին։

Նոր կանոններում գրված է, որ բնակիչները կկարողանան արգելել բնակարանը զբոսաշրջիկներին հանձնել պարզ մեծամասնությամբ՝ ձայների 3/5–ով։ Քաղաքապետարանը վարձակալության վճարի ինդեքս է մշակում, որը կհիմնվի օբյեկտիվ մեթոդոլոգիայի վրա եւ պարբերաբար կվերանայվի, որ խուսափեն իրավիճակներից, երբ սեփականատերերը անհիմն բարձրացնում են վճարը։

Բացի այդ, նախատեսվում է փոփոխություն մտցնել վարձակալության պայմանագրում, որը պետք է ներառի նվազագույն գործողության ժամկետը, ավտոմատ երկարացման ժամկետը  եւ վարձակալության վճարի դրույքների վերանայման հարցերը։

Նորույթի նպատակը սեզոնային վարձակալությունը կրճատելն է եւ ստեղծել զբոսաշրջային բնակարանների միասնական պետական ռեեստր։