Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Աշտարակ ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երեւանյան խճուղու եւ Ռ.Գասպարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 85-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խուդյակովի եւ Շահինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 43-րդ կմ-ին «Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ֆուչիկի եւ Մելքումովի փողոցների հատման մասում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «ՎԱԶ-2121»-ի վարորդը վրաերթի ենթարկել 94-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։