Ադրբեջանի բնակչուհին պատվիրել է սեփական ամուսնու դաժան սպանությունը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս տարվա հունիսին անտառում գտնվել է Լերիկի բնակիչ Մաիլ Ագաեւի դին՝ դանակի հարվածներով։ Սկսվել է հետաքննություն, որի ընթացքում պարզվել է, որ Ագաեւը մահացել է կրծքավանդակի շրջանում վնասվածքներից։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդը դանակի թափանցող երեք հարված է ստացել կրծքավանդակին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջողվել է ձերբակալել սպանության կասկածյալներին՝ Ագաեւի կնոջը եւ նրա հանցակիցներ Ագիլ Բախշիեւին ու Վաֆալ Ալիեւին։ «Սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել։