Գիտնականների եւ հետազոտողների պատվիրակությունը, որը Երեւան է ժամանել մասնակցելու հոկտեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվող «Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Հայերը՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովին, հոկտեմբերի 15-ին այցելեց Հնագույն ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Պատվիրակության անդամները ծանոթացան ինստիտուտում պահվող հնագույն ձեռագրերին եւ դրանց հանդեպ անկեղծ հետաքրքրություն դրսեւորեցին, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Էքսկուրսիայի վերջում պատվիրակները Մատենադարանի ֆոնին համատեղ լուսանկարվեցին: