Apple ընկերությունը գնել է Asaii ստարտափը, որը զբաղվում է օգտատերերի երաժշտական նախընտրությունների վերլուծությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Reuters–ը։

«Սա թույլ կտա Apple–ին իր օգտատերերին ավելի որակյալ առաջարկներ անել այս կամ այն երաժշտական ստեղծագործության առնչությամբ»,–նշում է գործակալությունը։ Արժեքը կազմել է 100 մլն դոլար։

Asaii–ն մշակել եւ հաջողությամբ օգտագործում է արհեստական բանականության կիրառմամբ տեխնոլոգիան։ Ընկերության ալգորիթմը վերլուծում է հայտնի սոցցանցերի տվյալները, ինչպես նաեւ տվյալները Apple Music, Spotify, YouTube и SoundCloud ծառայություններից, օգնում է առանձնացնել առավել հայտնի ստեղծագործությունները,  միաժամանակ օգնում գտնել քիչ հայտնի տաղանդավոր կատարողների։