Գիտաժողովը շատ օգտակար էր եւ կազմակերպիչներին պետք է արժանին մատուցել, քանի որ այն մասնավոր հիմնադրամ է, պետական չէ, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում։ Այս մասին հոկտեմբերի 15-18-ը Երեւանում անցկացվող «Բալթիկից մինչեւ Սեւ ծով: Հայերը՝ մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացներում» թեմայով միջազգային գիտաժողովի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մոլդովացի պատմաբան, գիտությունների դոկտոր Էդուարդ Ալխազովը։

Նա նաեւ հավելել է, որ էթնիկ հայ է եւ զբաղվում է Մոլդովայում ապրող հայերի պատմության ուսումնասիրմամբ, իսկ, մասնավորապես, Բեսարաբիայում. «Հայերը, որոնք ապրում են այնտեղ, շատ հետաքրքիր թեմա են հետազոտության համար։ Այսպիսի գիտաժողովները բարձրացնում են հայագիտական ուսումնասիրությունների մակարդակը եւ ավելի սերտ կապեր են ձեւավորվում գիտնականների միջեւ»,–պարզաբանեց Ալխազովը։

Միաժամանակ գիտնականը վստահություն հայտնեց, որ հայագիտությունը, որպես գիտություն, ապագա ունի։