ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես պատրաստ է  Իրանի հետ բանակցություններին, եթե Թեհրանը իսկապես ցանկանա փոխել իր պահվածքը, հայտարարել  է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Նախագահը ցանկանում է լուծել խնդիրները եւ եթե իրանական վարչակազմը իր պահվածքի փոփոխության լուրջ մտադրություն ցուցաբերի, ապա նախագահը պատրաստ է դիվանագիտական երկխոսության, որ խնդիրներին լուծում տրվի»,–ասել է Հուքը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից։ Թրամփը հայտնել է նաեւ, որ վերականգնվելու են Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այս թվում երկրորդականները, այսինքն այլ երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի դեմ։