Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բել Աբդել Ազիզ Սաուդը հրամայել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման գործով հետաքննություն անցկացնել։ Այս մասին երկուշաբթի Bloomberg-ին հայտնել է երկրի պաշտոնյաներից մեկը։

Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Թուրքերն ու ամերիկացիները վստահ են, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան այդ ամենը հերքում է՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել։